Linkin Park-ը չի չեղարկի շրջագայությունը մենակատարի ինքնասպանությունից հետո21 հուլիսի 2017 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Linkin Park ռոք խմբի համերգային շրջագայությունը, չնայած խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի ինքնասպանությանը, չի չեղարկվի, հայտնում է TMZ-ն: Ինքնասպան է եղել Linkin Park խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնը: Հուլիսի 20-ին նրան մահացած են գտել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող նրա տանը: Քննիչները կարծում են, որ 41-ամյա երաժիշտը ինքնասպան է եղել: Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում: Աղբյուրն ասել է, որ չնայած ողբերգությանը, խումբը չի չեղարկել նախապես ծրագրված համերգային շրջագայությունը և կսկսի այն հուլիսի 27-ին ամերիկյան Մեսնֆիլդից: Շրջագայությունը կավարտվի աշնանը Ճապոնիայում: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել է Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |