Հայաստանում «խելացի» նոթատետր են ստեղծել![]() 21 հուլիսի 2017 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Հայկական Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը «խելացի» EcoPad նոթատետր է ստեղծել՝ դա պլանշետի և նոթատետրի հիբրիդ է: «Խելացի» գաջեթում, որն ունի ինչպես նոթատետրի, այնպես էլ պլանշետի գործառույթներ, կարելի է գրառումներ անել, նշումներ կատարել մարկերով և գրիչով, իսկ հետո ջնջել ռետինի օգնությամբ: «Ամբողջությամբ բոլոր գրությունները հնարավոր է ջնջել՝ տաքացնելով նոթատետրը միկրոալիքային վառարանում կամ ֆենի օգնությամբ», -ասել է TSD ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանը նոր սարքի շնորհանդեսին, որը հուլիսի 20-ին տեղի է ունեցել Երևանում: Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում: EcoPad նոթատետրը հնարավորություն է տալիս նաև պահպանել գրառումներն ամպային համակարգում Android և IOS հավելվածների միջոցով: 2013-ի ավարտին հայտնի դարձավ, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies ընկերությունը Հայաստանում առաջին հայկական պլանշետների արտադրություն է նախաձեռնել: Ընկերությունը նաև «Արմֆոն» հեռախոսներ է արտադրում: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |