Արեւմուտքի համար անիմաստ է պնդել թե Կոսովոյի դեպքը եզակի է14 հունվարի 2008 - 16:52 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոյի անկախության հռչակումը անխուսափելիորեն իր արձագանքը կունենա Վրաստանից անջատված շրջաններում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում: Արեւմուտքի համար անիմաստ է պնդել թե Կոսովոյի դեպքը եզակի է, քանի որ զուգահեռներն ակնհայտ են»,-գտնում է Քինգզ-քոլեջի (Լոնդոն) պրոֆեսոր, New America Foundation-ի (Վաշինգտոն) ավագ գիտաշխատող Անատոլ Լիվենը: Նրա կարծիքով, այդ հարցերը լուծելու եւ սեփական դիրքորոշման տարրական հետեւողականությունը վերականգնելու համար Արեւմուտքին պարտադիր չէ ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: «Ավելի շոտ, Արեւմուտքը պետք է ընդլայնի այս հանրապետությունների վրա լուծման այն մեթոդը, որը առաջատար արեւմտյան տերությունները փորձում են կիրառել հարեւան Լեռնային Ղարաբաղում (ճիշտ է, դեռեւս ապարդյուն)` այն է, ստեղծել «ընդհանուր պետություն», որտեղ Ադրբեջանը, կամ այս դեպքում Վրաստանը, կպահպանի իրավաբանական ինքնիշխանությունը այդ տարածքի հանդեպ այդպիսով պահպանելով ապագայում փոխադարձ համաձայնության դեպքում միավորվելու տեսական հնարավորությունը` միաժամանակ ճանաչելով փաստացի անկախությունը, այդ թվում (դա շատ կարեւոր է) մարզի իշխանությունների լիարժեք հսկողությունը տեղի զինված ուժերի եւ արտաքին սահմանների վրա: Բոլոր թվարկած դեպքերում, ինչպես եւ Կոսովոյում, այդ որոշումը ակամա պետք է ուղեկցվի հողերի սահմանափակ վերաձեւմամբ`որոշ շրջաններ (օրինակ, Միտրովիցան կամ Գալիի շրջանը եւ Սվանեթիան Աբխազիայում, որտեղ բնակվում են էթնիկ վրացիներ) կմնան նախկին ինքնիշխան պետության կազմում»,-գրում է Լիվենը Financial Times թերթում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |