Երևանում յուրահատուկ քանդակների ցուցահանդես է բացվել![]() 21 հուլիսի 2017 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ի Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը: Արդեն երկրորդ անգամ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել են 10 քանդակագործի 20 նախագիծ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 10-ը: Քաղաքային քանդակը ցանկացած քաղաքի այն կարևոր գեղարվեստական տարրն է, որն ունի այլ գործառույթ, քան մեզ մոտ այդքան ընդունված հուշարձանները: Լինելով արվեստի յուրահատուկ տեսակ, այն կոչված է տրամադրություն ստեղծել քաղաքում, դրա հետ մեկտեղ կրելով և որոշակի քաղաքաշինական ֆունկցիա՝ կազմակերպել տարածությունը, լրացնել միջավայրը, հարստացնել քաղաքի ուրվագիծը, շենքերի հետ համատեղ աշխատելով նպաստել ճարտարապետության գեղագիտական և պլաստիկ խնդիրների լուծմանը: Ներկայացված առաջարկները պետք է հետաքրքրեն ներդնողներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |