Բերնար Ֆասյեն ցանկացել է նոր տարում առաջընթացի հասնել ղարաբաղյան հարցում14 հունվարի 2008 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն ցանկացել է ղարաբաղյան հակամարտության կողմերին նոր տարում առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հարցում: Նրա խոսքերով, նրանք, ով խոսում է այն մասին, թե 2007 թվականին որեւէ արդյունք չի գրանցվել, ուղղակի անտեղյակ են մադրիդյան հանդիպմանը: Մադրիդում համանախագահող երկրները աշխատեցին համատեղ եւ կողմերին ներկայացրեցին նոր առաջարկներ: Բերնար Ֆասյեն ընդգծեց, որ չի ակնկալում ղարաբաղյան հակամարտության կողմերից որեւէ մեկից, որ նա լիովին կընդունի ԵԱՀԿ ՄԽ առաջարկները եւ պատրաստ կլինի ցանկացած զիջման: «Դա այնպիսի գործընթաց է, երբ յուրաքանչյուր կողմ պետք է գնա որոշակի զիջումների»: Նա նաեւ նշել է, որ Մադրիդում հակամարտության կողմերին ներկայացված առաջարկները դրական են երկու կողմերի համար: Ընդ որում ֆրանսիացի համանախագահը նշել է, որ «հակամարտության կողմերից եւ ոչ մեկը չի կարող լիովին ստանալ այն, ինչ ուզում է», հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |