Հուլիսի 23-27-ը ջերմաստիճանը նորմայից 5-7 աստիճանով բարձր կլինի

Հուլիսի 23-27-ը ջերմաստիճանը նորմայից 5-7 աստիճանով բարձր կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի, 24-25-ը՝ փոքր-ինչ կնվազի, այնուհետև նույնքանով կբարձրանա:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: հուլիսի 23-ի ցերեկը +40 աստիճան է լինելու, 24-ի ցերեկը՝ +39, 25-ի ցերեկը՝ +38, 26-ի ցերեկը՝ +39, 27-իցերեկը՝ +40:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---