Ադրբեջանցիները հիստերիայի մեջ են. Գուգուշը համերգ կտա Երևանում22 հուլիսի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայտնի իրանցի երգչուհի Գուգուշը, որն ադրբեջանական ծագում ունի, մտադիր է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ մասին երգչուհին գրել է Instagram-ում: Երևանյան համերգը տեղի կունենա օգոստոսի 31-ին: Լուսանկարն առաջիկա համերգի ամսաթվով երգչուհին զուգորդել է «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով: Համերգը կանցնի երգչուհու շրջագայության շրջանակում: Գուգուշի Երևանում կայանալիք համերգը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում, ադրբեջանցիներն իրենց դժգոհությունն են արտահայտում երգչուհու գրառման տակի մեկնաբանություններում, ցասումնալից գրառումներ են անում սոցցանցերում, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում ադրբեջանցի «աստղերն են մտորում» այդ հարցի շուրջ: Դա Գուգուշի առաջին համերգը կլինի ԽՍՀՄ նախկին տարածքում 2000-ին ԱՄՆ տեղափոխվելուց հետո: Հայաստանից հետո երգչուհին ելույթ կունենա նաև Վրաստանում: Թբիլիսյան համերգը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին: XX դարի 70-ականներին Գուգուշը (իսկական անունը՝ Ֆաիեգ Աթեշին) Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկն էր, նա լավ է հայտնի նաև Թուրքիայում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում, Անդրկովկասում: ԽՍՀՄ-ում նա հայտնի դարձավ պարսիկ ռեժիսոր Փարվիզ Սայադի «Երկար գիշեր» ֆիլմից հետո: 2000-ին երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելես, որտեղ և բնակվում է: 2011-ին, երբ Բաքվում փորձեցին կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվեց Ադրբեջան մեկնել իր հայ ընկերոջ հետ համերաշխություն հայտնելով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |