Ռոք Ֆեսթ՝ Սևանա լճի ափին![]() 22 հուլիսի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ռոքի սիրահարների համար MadFest-ը կազմակերպում է ռոքի 2 օր Սևանա լճի ափին։ Հուլիսի 29-ին՝ առավոտյան ժամը 8:oo-ին, կազմակերպվելու է մասնակիցների գնացքով տեղափոխությունը Երևանից Սևան։ Հուլիսի 29-ին և 30-ին ցերեկային ժամանցն ու afterparty-ն կապահովեն Rijj Hower-ն ու Lucy Sówa-ն։ Երեկոյան կսկսվի Ռոք Ֆեսթը՝ հայտնի երաժիշտների մասնակցությամբ՝ Vostan Hayots, Mad Nation, Lousnelius, FairWind, Aratta Band, Adana Project, INOGEN, Lab.Docz և այլոք։ Հատուկ հյուր՝ The Band 36.6: Օրվա ընթացքում սպասվում են ջրային ատրակցիոններ, հետաքրքիր խաղեր, ժամանց և անակնկալներ կազմակերպիչների կողմից։ Իսկ երեկոները կանցկացնենք մեծ խարույկի շուրջ բալլադային ռոք երաժշտության ուղեկցությամբ։ Գիշերակացի համար բոլոր ցանկացողները կարող են օգտվել վրաններից, որոնք կտրամադրվեն կազմակերպիչների կողմից։ Վրանների արժեքը ըստ տեղի և չափի կտատանվի՝ անձը 1000, 1500, 2000 դրամի սահմաններում։ Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ: Տոմսերը արդեն վաճառվում են հետևյալ վայրերում՝ Stop Club, Ants-Yerevan, Pepper Burger Bar, Irish Pub, 80's Pub, Art Cafe Van Gogh, Էօն/aeon, Calumet Ethnic Lounge Bar: Կարդացեք նաև՝ Ծաղկաձորի EPIC ռոք փառատոնը՝ ԱՊՀ երաժշտական իրադարձությունների թոփ 5-ում ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |