Տրիենալեի շրջանակում Գյումրիում 2 միջազգային խմբակային նախագիծ կներկայացվի22 հուլիսի 2017 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին Գյումրիում մեկնարկում են «Ստանդարտ-2017» առաջին հայկական տրիենալեի միջոցառումները: Առաջին հայկական տրիենալեն կոչվում է «Ստանդարտ» առաջին հայկական ավանգարդային հանդեսի պատվին, որը 1924-ին հրատարակել են Մոսկվայում բանաստեղծ Եղիշե Չարենցն ու ճարտարապետներ Կարո Հալաբյանը և Միքայել Մազմանյանը: «Ստանդարտ 2017»-ը կրում է «Լեռան անալոգը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող ու պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից: Գյումրիի ցուցադրությանը մասնակցում է 4 հայ արվեստագետ՝ Միքայել Օհանջանյանը, որը ներկայացնում է նաև Իտալիան, Ալեքսեյ Մանուկյանը, Գոհար Սմոյանն ու Մարիա Ցագարին: Մասնակցում են նաև Պաղեստինը, Իրանն ու ԱՄՆ-ն ներկայացնող Այրին Անաստասը և Ռենե Գաբրին, Ռիկարդո Արենան Իտալիայից, Բենջի Բոյաջյանը, որը ներկայացնում է Ֆինլանդիան և Պաղեստինը, ինչպես նաև Ֆրանսիան և Իտալիան ներկայացնող Ջուզեպպե Կակավալեն, Մարտա դել Անջելոն Իտալիայից և Տիբո Ջալուլին Ֆրանսիայից: Հայկական տրիենալեի համադրողն ու գաղափարի հեղինակը Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրսթենբերգն է, որը 2015-ի Վենետիկի բիենալեում լավագույնը ճանաչված Սբ Ղաղար կղզում տեղադրված հայկական տաղավարի նախագծի հեղինակն է: Տրիենալեի համադրողն է նաև Ռուբեն Արևշատյանը: Ինչպես պատմել է Օհանջանյանը, 2017-ի տրիենալեին մասնակցող քանդակագործները մեկ ամիս շարունակ աշխատել են Գյումրիում: «Դա մեծ առավելություն է, քանի որ արտասահմանցի քանդակագործներն աշխատել են Գյումրիում, ծանոթացել տեղի քանդակագործներին, տեղի մշակույթին: Կարծիքների փոխանակում է կատարվել, ինչը շատ կարևոր է: Ուստի, վստահ եմ, որ 2017-ի տրիենալեն կունենա նաև սոցիալական նշանակություն», -ասել է քանդակագործը PanARMENIAN.Net ի թղթակցին: Օհանջանյանը նշել է նաև, որ տրիենալեի թեման՝ «Լեռան անալոգը», խորհրդանշում է սեփական անձի որոնումները: «Արդեն կարելի է ասել, որ տրիենալեն մեծ արձագանք է ստացել արվեստի աշխարհում: Հայաստան են ժամանել բազում արվեստագետներ ու լրագրողներ տարբեր երկրներից: Բացումից առաջ բոլոր մասնակիցները շատ են հուզվում», -ասել է Օհանջանյանը: Գյումրիում 2 խմբակային ցուցադրություն կներկայացվի տեղի թանգարաններում՝ Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում, ինչպես նաև Ազգային ճարտարապետության թանգարանում: Հուլիսի 20-ին Երևանում տրիենալեն մեկնարկել է բրազիլահայ մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսով և հայտնի ռուսաստանցի նկարիչներ, ամուսիններ Իլյա և էմիլիա Կաբակովների ցուցադրությամբ: Տրիենալեի երկրորդ փուլը կմեկնարկի 2017-ի սեպտեմբերին: Բոլոր ցուցահանդեսները բաց կլինեն այցելուների համար մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: Ընթերցեք նաև. Քանդակագործ Օհանջանյանը ՀՀ-ում առաջին տրիենալեի մասին. Ավանդույթները միայն խաչքարերն ու եկեղեցիները չեն Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |