Հունվարի 19-ին Մոսկվայի հայերը ցույց են կազմակերպելու Թուրքիայի դեսպանատան մոտ15 հունվարի 2008 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականի հունվարի 19-ին Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Նոր-Նախիջեւանական եւ Ռուսական թեմի «ՆՈՒՌ» երիտասարության միությունը մի շարք հանրային միջոցառումներ է նախատեսում` նվիրված Թուրքիայում հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցին: Այդ օրը «ՆՈՒՌ» միությունը առաջարկում է հիշել ժամանակակից Թուրքիայի բոլոր հանցագործությունները ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի «Երկրամաս» թերթը, հունվարի 19-ին Մոսկվայում կկայանան հետեւյալ միջոցառումները. 11.00- 11.30- Թուրքիայում նահատակված քրիստոնյաների հիշատակին նվիրված պատարագ Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցում 13.00- 14.00- Հիշատակի ցույց Թուրքիայի դեսպանատան մոտ 16.00- Կլոր սեղան` «Ճշմարտությունը մեզ ազատ է դարձնում»: Միջոցառման շրջանակներում Հրանտ Դինքի մասին ֆիլմ է ցուցադրվելու, Թուրքիայի ազգայնամոլականի հանցագործությունների մասին տեղեկատվություն է հրապարակվելու: Միջոցառումների ընթացքում նաեւ դիմելու են Թուրքիային` պահանջելով կասեցնել դատական գործը Ռեջեփ Զարակողլուի նկատմամբ, որը տեղափոխվել է 2008 թվականի հունվարի 31: Զարակողլուին պատրաստվում են մինչեւ երեք տարվա ազատազրկման դատապարտել Լոնդոնում ապրող, ծագումով հայ Ջորջ Ջերջիյանի «Ճշմարտությունը մեզ ազատ է դարձնում» գիրքը թուրքերեն թարգմանելու համար: Միջոցառումների վերջում նախատեսվում է բանաձեւ ընդունել, որը կուղվի Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի իշխանություններին: Միջոցառումների կազմակերպիչներին նաեւ միանալու են Մոսկվայի ասորիների ազգային-մշակութային ինքնավարության ներկայացուցիչները: Նշենք, որ այս տարի` հունվարի 25-ին, լրանում է շվեդական համալսարանի, ծագումով ասորի դասախոս Օրեբրո Ֆուադ Դենիզի ծայրահեղականների կողմից իրականացված սպանության 40 օրը. Դենիզը միջազգային ճանաչում էր ստացել Օսմանյան կայսրությունում XX դարասկզբին իրականացված Ասորիների ցեղասպանության մասին հրապարակումներով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |