Պոլ Պոգբա. «Երկրորդ գոլից առաջ Մխիթարյանը շատ լավ խաղաց»![]() 22 հուլիսի 2017 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, խոսելով ստուգողական խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0), իր թիմակիցներից առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին, ում փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը խփել է «Յունայթեդի» երկրորդ գոլը: «Երկրորդ գոլի ժամանակ շատ լավ խաղաց Մխիթարյանը: Մենք մի քանի անգամ հակագրոհեցինք և պետք է ասել, որ գոլը հեշտ խփվեց: Դա հիանալի գոլ էր: Ինչպես արդեն ասացի, Միկին հիանալի աշխատանք կատարեց: Երբ Ռոմելուն տեղափոխվեց դեպի ձախ, Ռեշֆորդն ազատ մնաց: Նա դարպասապահի դեմ միայնակ մնաց և գոլ խփեց»,- ասել է Պոգման, Manutd.ru-ին հղումով գրում է Armfootball.com-ն: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթել է իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին: Ակումբը երկու գոլն էլ խփել է առաջին խաղակեսում: Աչքի են ընկել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը: Հայաստանի հավաքականի ավագը խաղը սկսել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել արդյունավետ փոխանցմամբ (երկրորդ գոլի փոխանցման հեղինակն էր): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |