Բրայզան զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում Հայաստանի եւ Ադբեջանի համաձայնության ձեռքբերմանը15 հունվարի 2008 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթուղթ է ներկայացվել, որը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, նախագահները բավական ուշադիր են ուսումնասիրում ներկայացված փաստաթուղթը: «Մենք եղել ենք Բաքվում, որտեղ հանդիպել ենք Ադրբեջանի նախագահին, ում հետ քննարկել ենք արտգործնախարարի միջոցով փոխանցված փաստաթուղթը, այսօր Երեւանում մենք հանդիպել ենք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հետ եւս քննարկել ենք փաստաթղթի հարցերը: Մենք նաեւ մտադիր ենք լինել Ստեփանակերտում, որպեսզի ավելի ստույգ հասկանանք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, իսկ ապա կմեկնենք Բաքու: Այսօր հակամարտության կողմերը համաձայնության գալու լավ հնարավորություն ունեն»,- ընդգծել է Բրայզան: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ գոնե բանավոր համաձայնության հույս ունի: «Մենք հասկանում ենք, որ դա վաղը չի լինի, սակայն կարող է լինել մի քանի ամսից»,- ասել է ամերիկացի միջնորդը: Միեւնույն ժամանակ, Բրայզան նշել է, որ զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում համաձայնության ձեռքբերմանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա» |