Հորդանանում հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա. 2 զոհ կա![]() 24 հուլիսի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հորդանանի մայրաքաղաք Ամանում հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա, որի հետևանքով 2 մարդ է զոհվել: Միջադեպը հրազենի և սառը զենքի կիրառմամբ տեղի է ունեցել հուլիսի 23-ին: Ըստ որոշ տվյալների, զոհվածները Հորդանանի քաղաքացիներ են: Նշվում է, որ իսրայելցիներից մեկը դանակով հարված է ստացել կրծքին և կրիտիկական վիճակում է: Հարձակվողների քանակի և մյուս մանրամասների մասին տեղեկություններ չկան, գրում է Deutsche Welle-ն: Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև հարաբերությունների սրման ֆոնին: Հորդանանի քաղաքացիներից շատերը ծագումով պաղեստինցիներ են: Հուլիսի 21-ին հազարավոր հորդանանցիներ են մասնակցել Իսրայելի դեմ բողոքի ակցիաներին՝ ջիհադի կոչ անելով: Պաղեստինցիների և հորդանանցիների դժգոհության պատճառն Իսրայելի գործողություններն են Տաճարի լեռան վրա: Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո: Պաղեստինի հոգևոր առաջնորդները կոչ էին արել մահմեդականներին հուլիսի 21-ին չայցելել Տաճարի լեռ, փոխարենը նամազ անելով Հին քաղաքի դարպասների մոտ: Հարյուրավոր պաղեստինցիներ լսեցին այդ կոչը, սակայն ոմանք փորձեցին անցնել դարպասով՝ Տաճարի լեռ հասնելու համար: Երբ ոստիկանները թույլ չտվեցին, անկարգություններ սկսվեցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառեց և հրազեն:Բախումներ են տեղի ունեցել նաև Հորդանանի արևմտյան ափին, որտեղ Իսրայելի մուտքի արտոնագիր չունեցող պաղեստինցիներն աղոթքի են հավաքվել բանակային պատնեշների մոտ: Պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների և զինվորականների ուղղությամբ և պայթուցիկով շշեր: Photo: AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |