Գերմանիայի ֆիննախ. Էրդողանը կասկածի տակ է դնում Բեռլինի և Անկարայի գործակցությունը![]() 24 հուլիսի 2017 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դնում Գերմանիայի և Թուրքիայի բազմամյա գործակցությունը՝ նրա գործողություններին պետք է համարժեք պատասխանել: Այսպիսի կարծիք է հայտնել ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Bild-ին տված հարցազրույցում: «Պետք է գտնել Էրդողանի գործողություններին պատասխանելու ճիշտ ձևը: Նա կասկածի տակ է դնում Գերմանիայի և Թուրքիայի բազմամյա գործակցությունը»,-կարծում է Շոյբլեն: Ըստ նրա, դա «դրամատիկ զարգացում է, քանի որ գերմանացիներին ու թուրքերին շատ բան է կապում»: «Սակայն, մենք չենք կարող թույլ տալ շանտաժի ենթարկել մեզ»,-հավելել է Շոյբլեն, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հուլիսի 20-ին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինը կվերանայի Անկարայի հանդեպ իր քաղաքականությունը, այդ թվում տնտեսական ոլորտում: Վերջին սրացումը տեղի է ունեցել Թուրքիայում 6 իրավապաշտպանների ձերբակալության պատճառով, որոնց թվում է նաև գերմանացի Պետեր Շտոյդտները: Նրանց մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |