Հոքինգը թթվային անձրևներ և եռացող օվկիանոսներ է կանխատեսում24 հուլիսի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայտնի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին կարող է բնապահպանական աղետի հանգեցնել մոլորակում: Ըստ գիտնականի, մարդու գործունեության պատճառով ապագայում ջերմաստիճանը մոլորակում մի քանի հարյուր աստիճանի կհասնի, օվկիանսներում ջուրը կեռա, իսկ երկնքից թթվային անձրևներ կգան: Նա հավելել է, որ այդպիսի կլիմայական իրավիճակ է Վեներայում, գրում է Life.ru-ն: «Կլիմայի փոփոխությունը մեծագույն աղետներից է, որ սպառնում են մարդկությանը, դա այն է, ինչը մենք կարող ենք կանխել, եթե գործենք հիմա»,-ասել է Հոքինգը: Ըստ նրա, մարդկության փրկության հնարավոր տարբերակներից կարող է լինել այլ մոլորակների և Երկրի արբանյակ Լուսնի բնակեցումը: Ավելի վաղ Հոքինգը հայտարարել էր, որ Թրամփի Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին որոշումը կարող է կլիմայի անդառնալի փոփոխությունների հանգեցնել: Ըստ նրա, այդ որոշման հետևանքով երկիր մոլորակը կարող է «ջերմոցային մոլորակի» վերածվել՝ նմանվելով Վեներային: Ավելի վաղ հանրահայտ ֆիզիկոսը հայտարարել էր, որ աշխարհի վերջը կլինի առաջիկա 1000 տարում տեխնածին աղետի պատճառով:Սթիվեն Հոքինգը ենթադրել էր նաև, որ այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումները կարող են այնքան լավ չավարտվել, ինչպես պատկերացնում են որոշ գիտնականներ: Ըստ Հոքինգի, հանդիպումն այլմոլորակայինների հետ կարող է տեղի ունենալ «հալածող- հալածյալ» սխեմայով: Ընթերցեք նաև. Հոքինգը կոչ է անում մարդկությանը որքան հնարավոր է շուտ լքել Երկիրը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |