Հետազոտություն. Օրական 2 ժամից ավելի մեքենա վարելը նպաստում է IQ-ի նվազմանը

Հետազոտություն. Օրական 2 ժամից ավելի մեքենա վարելը նպաստում է IQ-ի նվազմանը

PanARMENIAN.Net - Օրական 2 ժամից ավելի մեքենա վարելը կամ 3 ժամից ավելի հեռուստացույց դիտելը նվազեցնում է մտավոր կարողությունների գործակիցը՝ IQ-ն (intelligence quotient): Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակել է բժիշկ Քիշան Բաքրանիան բրիտանական Լեսթերի համալսարանից:

Գիտնականները կարծում են, որ IQ-ի վրա տևական ժամանակ մեքենա վարելու և հեռուստացույց դիտելու բացասական ազդեցության պատճառը գլխուղեղի ցածր ակտիվությունն է այդ ընթացքում: Հեղինակները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով 37-73 տարեկան ավելի քան 500.000 բրիտանացու կյանքը 5 տարում, գրում է Lenta.ru-ն The Times-ի վրա հղումով:

Մասնագետների աշխատանքը նվիրված է սակավաշարժ կյանքի և մտավոր կարողությունների գործակցի միջև կապի հետազոտմանը: IQ-ի պահպանման համար փորձագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը, ինչպես նաև մտավոր զբաղմունքներին, օրինակ, շախմատին կամ համակարգչային խաղերին:

Ավելի վաղ Էդինբուրգի համալսարանի գիտնականներն եկել էին այն եզրակացության, որ մտավոր ավելի բարձր մակարդակը մանուկ հասակում նվազեցնում է ինսուլտից, սիրտ-անոթային հիվանդություններից, ծերունական տկարությունից ու ծխելու հետևանքով զարգացած քաղցկեղից մահվան հավանականությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---