Իրաքում սպանվել է ԻՊ «ոստիկանապետը»24 հուլիսի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» 3 բարձրաստիճան ղեկավար է սպանվել Մոսուլի արվարձանում: «Մարտիկներին հաջողվել է պարզել ահաբեկիչների ինքնությունը, որոնք սպանվել են հուլիսի 20-ին արևմտյան Մոսուլում, որոնք փորձել են անցնել աշխարհազորայինների թիկունք: Դա Աբու Իմանն է՝ «իսլամական ոստիկանության պետը» Թել Աֆարում: Սպանվել են նաև Աբու Աբդ Զաիզիան, որը պատասխանատու է մահապարտների անդամագրման համար, ինչպես նաև Նասեր Աբդալլահ ալ Բադրանին, որը պլանավորում է ԻՊ ընդհատակյա օղակների գործունեությունը»,-ասվում է աշխարհազորայինների հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Իրաքի վարչապետն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետության» հանդեպ տարած հաղթանակի մասին: Գրոհայիններն ավելի քան 3 տարի վերահսկում էին Մոսուլը: Ամերիկացի գեներալ Սթիվեն Թաունսեդն իր հերթին հայտարարել է, որ գրոհայիններից Մոսուլի ամբողջական ազատագրման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի: Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում |