ԶԼՄ-ներ. Թիլերսոնը կարող է հեռանալ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից![]() 25 հուլիսի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հեռանալ պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով: Նշվում է, որ Թիլերսոնի ծանոթները կարծում են, որ նա առնվազն 1 տարի կպաշտոնավարի: Այլ աղբյուրներ պնդում են, որ պետքարտուղարը կարող է ավելի շուտ թողնել պաշտոնը, հայտնում է Meduza-ն CNN-ի վրա հղումով: Թիլերսոնի դժգոհության պատճառը Թրամփի քննադատությունն է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հասցեին, որը հրաժարվեց որոշում կայացնել ընտրություններին ՌԴ միջամտության հետաքննության վերաբերյալ: Ավելի վաղ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մամուլի քարտուղար Ռոբերտ Համմոնդը հերքել էր պաշտոնից հեռանալու պետքարտուղարի մտադրությունը: Ընդ որում, գործակալության աղբյուրների համաձայն, Թիլերսոնը դժգոհ է, որ Սպիտակ տունը թույլ չի տալիս իրեն ինքնուրույն բարեփոխումներ իրականացնել Պետդեպում: Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահի վարչակազմից հեռացավ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, որը այդ պաշտոնում մոտ կես տարի աշխատեց: Սփայսերը հրաժարվեց աշխատել հաղորդակցությունների գծով նոր տնօրեն Էնթոնի Սկարամուշի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |