Linkin Park-ը հրաժեշտ է տվել իր մենակատարին. «Քեզանից հետո ամայություն է»25 հուլիսի 2017 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Linkin Park խումբը հրաժեշտի խոսք է ասել ի հիշատակ խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի: «Սիրելի Չեսթեր, դու կոտրեցիր մեր սրտերը: Քեզանից հետո միայն ամայություն է, որն անհնար է լրացնել՝ մեզանից հեռացավ խելահեղ, ուրախ, հավակնոտ, կրեատիվ, բարի ու մեծահոգի ձայնը»,-ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 24-ին: Խմբի անդամները նշել են, որ Բենինգթոնն առանց վարանելու ի ցույց էր դնում իրեն տանջող «չարքերին՝ և դա անելով հավաքում էր բոլորին և սովորեցնում ավելի մարդկային լինել»,-ասվում է խմբի խոսքում, որն ավարտվում է հետևյալ բառերով. «Մենք սիրում և կարոտում ենք քեզ: Մինչ նոր հանդիպում, LP», գրում է Deutsche Welle-ն: Linkin Park խմբի մենակատար 41-ամյա Չեսթեր Բենինգթոնը հուլիսի 20-ին ն մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող իր տանը: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել էր Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում: Երևանում Linkin Park խմբի ինքնասպան եղած մեներգիչ Չեսթեր Բենինգթոնի հիշատակին 2 միջոցառում կանցկացվի։ Ընթերցեք նաև. Երևանում Linkin Park-ի ինքնասպան եղած մեներգչի հիշատակին միջոցառումներ կանցկացվեն Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ |