Աբու Դաբիում դրոնով նկարահանման համար ռեժիսոր Մանուկյանին $50.000 տուգանք և ազատազրկում է սպառնում

Աբու Դաբիում դրոնով նկարահանման համար ռեժիսոր Մանուկյանին $50.000 տուգանք և ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Արիկ Մանուկյանը, որը նկարահանել է «Ընդհատված երգը» (2012) ֆիլմը, եղբոր հետ մեկնել է Դուբայ ծանոթների համար հարսանեկան տեսանյութ պատրաստելու համար: Դրոնով նախատեսված էր լրացուցիչ կադրեր նկարահանել Աբու Դաբիի մզկիթի ֆոնին, որն անվանակոչված է ի պատիվ ԱՄԷ հիմնադիր և առաջին նախագահ, շեյխ Զաեդ բեն Սուլթան ան Նահայանի պատվին:

Մայիսի 23-ին տեղական ժամանակով 17:00-ին մզկիթի մոտի ավտոկայանատեղիում սկսվել են սիրահարների նկարահանումները կաբրիոլետով: Մանուկյանը պատմել է, որ մի քանի րոպե անց իրեն են մոտեցել պահակային ծառայության աշխատակիցները և խնդրել են վայրէջքի տանել դրոնը, հայտնում է «Կոմերսանտը»:

Նրանք ոստիկանություն են կանչել, որը դիտել է նկարահանված նյութն ու ազատ արձակել նորապսակներին: Տեղում ձերբակալել են Մանուկյանին, նրա եղբորն ու փեսացուի բարեկամին: Ըստ ռեժիսորի, նրանցից վերցրել են անձնագրերն ու հեռախոսները, ինչպես նաև արգելել են կապ հաստատել ՌԴ դեսպանության հետ: Նրանք 6 օր անցկացրել են մեկուսարանում, իսկ հետո ևս 1 շաբաթ՝ բանտախցում: Դրանից հետո միջամտել է դեսպանությունը, ձերբակալվածներին տնային կալանքի տակ են պահում Դուբայում, որի ծախսերը իրենք են կրում:

Քննությունը շարունակվում է: Ձերբակալվածներին ավելի քան 50.000 դոլար տուգանք և մի քանի ամսվա ազատազրկում է սպառնում:

Ըստ ԱՄԷ-ի, անօդաչու թռչող սարքերը կարելի է օգտագործել միայն իշխանությունների թույլտվությամբ: Անհնար է երկրում դրոն գնել առանց արտոնագրի և առանց հատուկ ուսումնական ծրագիր անցնելու:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---