ՀՀ-ն կարող է օգնություն ստանալ ԱՄՆ-ից սիրիահայերի համար

ՀՀ-ն կարող է օգնություն ստանալ ԱՄՆ-ից սիրիահայերի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեն ընդունել է «Պետական, արտասահմանյան գործողությունների և դրանց հետ կապված ծրագրերի» (SFOPS) գծով 2018-ի հատկացումների մասին օրինագիծը:

Ըստ փաստաթղթի, ԱՄՆ-ն SFOPS շրջանակում 47,4 մլրդ դոլարի աջակցություն կցուցաբերի այն երկրներին, որոնք ընդունել են սիրիացի փախստականների, հայտնում է Rusarminfo-ն:

Նախատեսվում է նաև ավելացնել օգնությունը Սիրիայի և հարևան երկրների քրիստոնյա փոքրամասնությանը:

Ամերիկայի Հայկական համագումարը ողջունել է փաստաթղթի ընդունումը՝ նշելով, որ Սիրիայի հայ բնակչությունը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենախոցելի կրոնական փոքրամասնություններից մեկը, իսկ աշխարհի տարբեր երկրներ տեղափոխված սիրիահայերը մինչ օրս օգնության կարիք ունեն:

Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների, Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր Հայաստան է ժամանել մոտ 22.000 սիրիահայ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---