Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը կթողարկվի 2019-ին25 հուլիսի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին հերթական՝ 25-րդ, ֆիլմը էկրան կբարձրանա 2019-ի նոյեմբերի 8-ին: Այդ մասին հայտնել են Metro-Goldwyn-Mayer և Eon Productions ընկերությունները: Նոր կինոնկարը դեռ անվանում չունի, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով: Ջեյմս Բոնդի դերակատարի և ռեժիսորի մասին պարբերականը ևս չի գրում: Որպես սցենարիստներ կաշխատեն Նիլ Փերվիսն ու Ռոբերտ Ուեյդը: Հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը 5-րդ անգամ կկատարի Ջեյմս Բոնդի դերը: 48-ամյա դերասանը կայացրել է որոշումն այն բանից հետո, երբ ֆիլմը ստեղծողները մերժել են բազում բրիտանացի դերասանների թեկնածություններ: Բոնդի մասին ֆիլմաշարի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլին արդեն հաստատել է Քրեյգին դերում: Նա նաև մտադիր է հասնել նրան, որ Ադելը կրկին կատարի ֆիլմի գլխավոր երգը: Բոնդի մասին վերջին ֆիլմը «007. Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 2012-ի հոկտեմբերին և £885 մլն է հավաքել համաշխարհային կինովարձույթում: Ադելի կատարմամբ գլխավոր երգն արժանացավ Brit Awards, «Գրեմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:ծ Ընթերցեք նաև. Դենիել Քրեյգը 5-րդ անգամ կկատարի Ջեյմս Բոնդի դերը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |