ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Կոսովոյի կարգավիճակը16 հունվարի 2008 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին Կոսովոյի հարցով ելույթ է ունենալու Սերբիայի նախագահը: Այդ մասին խորհրդատվություններն ավարտելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Լիվիայի մշտական ներկայացուցիչ Ջադալահ Ազուզ ատ-Տալհին:Լիվիայի դեսպանը նշել է, որ առավոտյան Խորհուրդը բաց քննարկում է անցկացնելու, որի ժամանակ եւ հանդես է գալու Սերբիայի նախագահը: Դրանից հետո Խորհրդի անդամները կշարունակեն աշխատանքը փակ նիստի ձեւաչափում, որի շրջանակներում իր դիրքորոշումն է հայտնելու Կոսովոյի ներկայացուցիչը, ով ելույթ է ունենալու սեփական անունից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հերթական զեկույցը Կոսովոյի հարցով: Դրանում ընդգծվում է, որ Կոսովոյի կարգավիճակի ապագայի անորոշությունը կարող է սպառնալիք ստեղծել ոչ միայն Կոսովոյի, այլեւ ողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ այնտեղ աշխատող ՄԱԿ-ի անձնակազմի անվտանգության համար: Զեկույցում Պան Գի Մունն ընդգծեց, որ Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշման առաջխաղացումը պետք է մնա Անվտանգության Խորհրդի եւ միջազգային հանրության առաջնակարգ խնդիրներից մեկը: Նա կոչ է արել Բելգրադին եւ Պրիշտինային ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սպառնալ աշխարհին, ծառայել բռնության սադրանքներին եւ սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |