Թենիսիստ Սողոյանը հաղթանակով է մեկնարկել Օլիմպիական փառատոնում25 հուլիսի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի Դյոր քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հաղթանակով է մեկնարկել թենիսիստ Արթուր Սողոյանը: Արթուր Սողոյանը 1/32 եզրափակչում համառ պայքարում հաղթել է սլովենացի Բլազ Վիդովիչին։ Հաջորդ խաղը Սողոյանը կանցկացնի հուլիսի 26-ին, հայտնում է ՀԱՕԿ-ը։ Աղջիկների պայքարում Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում պարտվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Մելոդի Հեֆթիին և դուրս մնացել հետագա պայքարից։ Աթլետների պայքարում վազորդ Դավիթ Սարգսյանին չի հաջողվել 100 մետր վազքում մտնել կիսաեզրափակիչ: Թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանի և Էվելինա Մարտիրոսյանի խաղերը հետաձգվել են անձրևոտ եւ մռայլ եղանակի պատճառով։ Նրանք պայքարի մեջ կմտնեն հուլիսի 25-ին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |