Ազատ ոճի հայ ըմբիշները դուրս են մնացել Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարից

Ազատ ոճի հայ ըմբիշները դուրս են մնացել Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարից

PanARMENIAN.Net - Սարաևոյում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականը ներկայացնող մարզիկները պայքարից դուրս են մնացել:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ հուլիսի 24-ին մրցագորգ մտած չորս ըմբիշը՝ 42 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը, 50 կգ՝ Գենիկ Ասատրյանը, 58 կգ՝ Մեժլում Մեժլումյանը և 69 կգ Դավիթ Գևորգյանը տարբեր փուլերում պարտություն է կրել ու դուրս մնացել մեդալների համար պայքարից:

Հուլիսի 25-ին պայքարի մեջ ներգրավվելու են Առաքել Մովսեսյանը՝ 46 կգ քաշային կարգ, Տիգրան Ղազարյանը՝ 54 կգ, Դավիթ Հովհաննիսյանը՝ 63 կգ, Լյովա Գևորգյանը՝ 76 կգ և Մարտին Սիմոնյանը՝ 100 կգ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---