Բրայզա. Հաջողակ միջնորդը պետք է ծանոթ լինի հակամարտության կողմերի հայացքներին եւ գաղափարներին16 հունվարի 2008 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Չի կարելի հաջողակ միջնորդ լինել, ծանոթ չլինելով հակամարտության կողմերի ղեկավարության գաղափարներին եւ հայացքներին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ հանդիպումից հետո. նա ժամանել է ԼՂՀ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցելության շրջանակներում:Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե իր ամանորյա շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, ինչը փաստորեն անհնարին է դարձնում համաձայնությունների ձեռքբերումը, ամերիկացի միջնորդը նշել է. «Ադրբեջանի այդ դիրքորոշումը մեզ վաղուց է հայտնի: Մենք բոլորս դա գիտենք: Սակայն մեր խնդիրը նրանում է, որպեսզի բանակցությունների ընթացքում փոխզիջում գտնվի սկզբունքների միջեւ»: Մեթյու Բրայզան հանդես է եկել հօգուտ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին աջակցելու անհրաժեշտության Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի պահպանման եւ ամրապնդման հարցում, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |