Հայաստան կժամանի Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը![]() 25 հուլիսի 2017 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին մեկնարկում է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Հայաստան: Եռօրյա պաշտոնական այցը կկայանա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով և կավարտվի հուլիսի 27-ին: Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հուլիսի 25-ին տեղի կունենան արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի բանակցությունները։ Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարների հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |