ՌԵՈՒ-ն շահել է «Հայկական երկաթուղու» կառավարման իրավունքի համար հայտարարված մրցույթը16 հունվարի 2008 - 18:37 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի երկաթուղիներ» (ՌԵՈՒ) ընկերությունը շահել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման իրավունքի համար հայտարարված մրցույթի 30 տարի ժամկետով` եւս 20 տարով այն երկարացնելու իրավունքով: Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԵՈՒ-ն մնացել է մրցույթի միակ մասնակիցը «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարման իրավունքի համար հայտարարված մրցույթում: Հնդկական RITES ընկերությունը, որը նույնպես նախնական որակավորում էր անցել, հրաժարվել է մասնակցել մրցույթին: Ընդամենը ՌԵՈՒ-ն մտադիր է ներդնել 570 մլն դոլար, որից 230 միլիոնը կներդրվի առաջին հինգ տարիների ընթացքում: Այդ միջոցները կուղղվեն ընկերության արդիականացմանը, վերանորոգմանն ու շարժակազմերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ` ենթակառուցվածքների զարգացմանը, հաղորդում է Լենտա.ռու-ն: «Հայկական երկաթուղուն» է պատկանում երկրի ողջ երկաթուղային կառուցվածքը եւ շարժակազմերի ու լոկոմոտիվների մեծ մասը: 2007 թվականի արդյունքներով հայկական ընկերության մաքուր եկամուտը կազմել է շուրջ մեկ միլիոն դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |