Կանադայում 145 երեխաների հորը մեղավոր են ճանաչել բազմակնության մեջ

Կանադայում 145 երեխաների հորը մեղավոր են ճանաչել բազմակնության մեջ

PanARMENIAN.Net - Կանադական Բրիտանական Կոլումբիա գավառի գերագույն դատարանը 61-ամյա Ուինսթոն Բլեքմորին և նրա նախկին փեսային՝ Ջեյմս Օլերին մեղավոր են ճանաչել բազմակնության մեջ:

1990-2014թթ. Բլեքմորն ամուսնացել է 24 կնոջ հետ, նա 145 երեխա ունի: Նրա 53-ամյա փեսան 5 կին ունի: Երկուսին էլ մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում, գրում է Lenta.ru-ն Yahoo News-ի վրա հղումով:

Նշվում է, որ նրանք մորմոններ ենլ, նախկինում մորմոնների եպիսկոպոսներ են եղել, նրանք ապրում են Բաունթիֆուլ համայնքում, որը հիմնվել է 1946-ին և միավորում է բազմակնության 1.500 կողմնակցի:

Բլեքմորը չի հերքում, որ բազում կանայք ունի, նա ասել է, թե իր բոլոր ամուսնություններն Աստծո օրհնությամբ են կատարվել:

Դատախազությունը 20 տարի շարունակ փորձում է մեղադրանք ներկայացնել Օլերին և Բլեքմորին՝ բանն այն է, որ բազմակնության արգելքը կխախտի դավանանքի ազատության սկզբունքը: 2011-ին դատական կարգով որոշվեց, որ բազմակնության հետևանքները հիմքեր են տալիս կրոնական ազատությունները սահմանափակելու համար: Արդյունքում տղամարդկանց դատի են տվել 2014-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---