Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ կվերահրատարակվի նրա երկերի 10-հատորյակը25 հուլիսի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հովահաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն, դրանց հիմքում ընկած կլինեն բուն գիտական ուսումնասիրությունները: Այդ մասին հայտարարել է գրականագետ Վարդան Դևրիկյանը լրագրողների հետ հանդիպմանը: Նա տեղեկացրել է, որ միջոցառումների շրջանակներում կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը: Դա, սակայն, պարզունակ վերատպում չի լինի, այլ կներառի ուշ հայտնաբերված ձեռագրեր ու ծանոթագրեր, որոնք նախկինում հարկադրաբար տպագրվել են հատորյակներից դուրս, հայտնում է Panorama.am-ը: Նոր տպագրությունը էական տարբերություններ կունենա, ծանոթագրություններն ավելի մանրամասն և շատ կլինեն: Այս պահին վերահրատարակվել է տասը հատորներից երկուսը, երրորդը կտպագրվի, երբ հովանավորներ գտնվեն: «Երկրորդ հատորն ավարտվում է 1914 թվականով, երրորդ հատորը կավարտվի՝ 1917-ով: Ընդհանուր առմամբ, գրողի կյանքի տարեգրությանը կվերաբերեն տասը հատորներից չորսը»,- նշել է գրականագետը: Վարդան Դևրիկյանը նշել է նաև, որ հայ մեծ գրողի ստեղծագործությունների հանրահռչակման համար լուրջ միջոցներ և ժամանակ է անհրաժեշտ՝ դրանք պատշաճ որակով թարգմանելու և ներկայացնելու օտարերկրյա ընթերցողին: Գրականագետը միաժամանակ հույս է հայտնել, որ Հովհաննես Թումանյանը և Կոմիտասը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 2019-ին լրանում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, որի տոնակատարության շրջանակում կիրականացվեն տարատեսակ նախագծեր,կնորոգվի Դսեղում գտնվող տուն-թանգարանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |