Նախարար. Հաշմանդամության սայլակները կտրամադրվեն հավաստագրերով25 հուլիսի 2017 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հաշմանդամության սայլակների տրամադրումն այսուհետ լինելու է հավաստագրերով: Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը: «Այդ ոլորտում գործակցող հասարակական կազմակերպությունների հետ մեր վերջին քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ այս ոլորտում պետք է անցնենք հավաստագրերի տրամադրման, այսինքն՝ հավաստագիր, որն իր մեջ գումար է պարունակում, և քաղաքացին հնարավորություն կունենա ընտրելու պարագան», - ասել է նախարարը: Նրա խոսքով՝ քննարկվել է նաև այն որ այսուհետ կտրամադրվեն դրսի և տան սայլակներ: Նախարարը տեղեկացրել է նաև, որ հաշմանդամության կարգ ստանալու համար հիվանդությունների դեպքերի մասով սահմանվելու է բացառապես փաստաթղթային կարգով փորձաքննություն: «Այն բոլոր հիվանդության դեպքերը, որոնք անդառնալի կորստի են բերել, կենսագործունեության սահմանափակման, սահմանելու ենք դրանց բացառապես փաստաթղթային կարգով փորձաքննությունը, որը, մեր վերլուծությունների գնահատմամբ, կազմելու է փորձաքննությունների 30-40%-ը, այդ պարագայում ուղղակի որևէ այլ գործողություն հնարավոր չի լինի, որովհետև եթե կա պատկերը, ապա կլինի համապատասխան որոշում», - նշել է նախարարը: Ավելի վաղ նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել էր, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, ավելին, հստակեցնելով «հաշմանդամություն ունենալու» և «հիվանդ լինելու» չափորոշիչները` պետությունը հնարավորություն է ունենալու հաշմանդամներին տալ հավասար հնարավորություններ իրենց իրավունքների լիարժեք իրացման համար, իսկ հիվանդություն ունեցող անձանց` համապատասխան ծառայությունների փաթեթ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |