Կոսովոյի կարգավիճակը չի կարող որոշվել ՄԱԿ-ի պատերում17 հունվարի 2008 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը արգելափակված է Անվտանգության Խորհրդում եւ չի կարող որոշվել ՄԱԿ-ի պատերում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը անցած չորեքշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացած խորհրդակցություններից հետո: «Կոսովոյի վերաբերյալ որոշումը արգելափակված է Անվտանգության Խորհրդում եւ ոչ մի ազդանշան չկա, որ այն կընդունվի ԱԽ-ում»,-ասել է Հալիլզադը լրագրողներին: ՄԱԿ-ի ԱԽ-ն չորեքշաբթի երեկոյան քննարկեց Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության զեկույցը, որը գտնվում է Կազմակերպության կառավարման տակ 1999 թվականից ի վեր: Ռուսաստանը հաստատել է, որ հնարավոր չի համարում բանաձեւի ընդունումը, որը կճանաչեր Կոսովոյի անկախությունն առանց Սերբիայի համաձայնության: Հալիլզադի խոսքերով, Մարտի Ախտիսաարիի ծրագիրը, որը անկախ կարգավիճակ է նախատեսում ալբանական մեծամասնության երկրամասի համար, միակ որոշումն է, որը կարող է դիտարկել միջազգային հանրությունը: Միեւնույն ժամանակ ամերիկացի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Կոսովոյի վերջնական կարգավիճակի որոշման համար ժամանակը դեռ չի եկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |