Լողորդ Արթուր Բարսեղյանը Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակչում է![]() 26 հուլիսի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է եզրափակիչ։ 50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցել է 23.72 արդյունքը։ Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 26-ին։ ՀԱՕԿ կայքի հաղորդմամբ, թենիսիստներ Արթուր Սողոյանը և Յուրի Մարտիրոսյանը զուգախաղում պարտվել են Իտալիայի ներկայացուցիչներին, վազորդ Դավիթ Մարտիրոսյանին չի հաջողվել կիսաեզրափակիչ անցնել 400 մ վազքում։ Այս պահին մրցում են մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը, հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես ու Հենրիկ Երանոսյաննեը, թենիսիստներ Եվա Ավանեսյանն ու Էվելինա Մարտիրոսյանը (զուգախաղ)։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |