Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Դինքի սպանությունը բացասաբար անդրադարձավ Թուրքիայի հեղինակության վրա17 հունվարի 2008 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Մինչ օրս Հրանտ Դինքի սպանության հետ կապված ամեն բան փոխանցվել է դատական մարմիններին: Այդ մասին Թուրքիայի խորհրդարանում կայացած լսումներին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշար Աթալայը: «Եթե մտահոգություններ կան այդ առիթով, խնդրեմ, դիմեք դատական մարմիններին: Մեր պարտքն է անել հնարավորը գործի բացահայտման համար»,-ընդգծել է նա` հավելելով, որ Դինքի սպանությունը մեծ ցավ պատճառեց բոլորին եւ բացասաբար անդրադարձավ Թուրքիայի իմիջի վրա: «Գործին վերաբերող բոլոր հարցերի ուսումնասիրության համար գործուղվեցին վարչական տեսուչներ: Կարող եք համոզված լինել, որ եթե գործում նոր մանրամասներ բացահայտվեն, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Մենք թույլ չենք տա, որ գեթ մեկ չբացահայտված կետ մնա, եւ անում ենք ամեն հնարավորն այդ ուղղությամբ»,-հայտարարել է Բեշար Աթալայը, գրում է «Երկիր» թերթը: Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր խմբագրության մուտքի մոտ: Հրանտ Դինքը սպանվեց ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից, որը 18 կասկածյալների հետ դատարանի առջեւ կանգնեց 2006 թվականի հուլիսի 2-ին: Դատարանի հերթական նիստը տեղի կունենա 2008 թվականի փետրվարի 2-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |