«Տաշիր Կապիտալը» կգրավադրի ՀԷՑ-ի բաժնետոմսերի 69.9%-ը26 հուլիսի 2017 - 12:01 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր Կապիտալը» խնդրել է Կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69.9%-ը կազմող՝ 172.496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգի չզեկուցվող կետերի թվում: Համաձայնության ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների: Գնորդը չպետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 67 տոկոս բաժնետոմսերը ծանրաբեռնի կամ օտարի առանց նախօրոք ստանալու Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը կլիազորվի ՀՀ կառավարության անունից ստորագրել «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69.9 տոկոսը կազմող՝ 172.496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |