Իսրայելի ԱԳՆ-ն՝ Էրդողանին. Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են՝ Երուսաղեմը հրեաների մայրաքաղաքն է26 հուլիսի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ-ն խիստ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Երուսաղեմի և Ալ Աքսա մզկիթի մասին՝ անվանելով այն անհեթեթ ու սխալ: Էրդողանը խորհրդարանի առջև իր ելույթում կոչ էր արել բոլոր մահմեդականներին այցելել Երուսաղեմի Տաճարի լեռն ու պաշտպանել Ալ Աքսա մզկիթը՝ հավելելով, որ Տաճարի լեռան վրա մահմեդականների ունեցած խնդիրներն արաբական աշխարհի չմիջամտելու հետևանք են: «Էրդողանը լավ կլինի իր երկրի խնդիրներով զբաղվի»,-ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է newsru.co.il-ը: Իսրայելի ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են՝ Երուսաղեմը եղել է, կա և կլինի հրեա ժողովրդի մայրաքաղաքը: Հայտարարության մեջ նաև զգուշացում կա Էրդողանի համար. «Ապակե տան մեջ ապրողը չպետք է քարեր նետի»: Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր էին տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո:Բոյկոտելով մետաղաորսիչների տեղադրումը՝ հազարավոր մահմեդականներ հրաժարվում էին անցնել այդ հսկողությունն ու աղոթում էին հենց Երուսաղեմի փողոցներում, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: 4 պաղեստինցի մահացավ: Տաճարի լեռան շուրջ իրավիճակի սրման պատճառով մոտ 900 պաղեստինցի է տուժել: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ: Ավելի ուշ մետաղաորսիչները հանվեցին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |