ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ![]() 26 հուլիսի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել, հայտնում է Republic.ru-ն Reuters-ի վրա հղումով: Կողմ է քվեարկել 388 կոնգրեսական, դեմ՝ 2-ը: H.R.3203 օրինագիծը ներկայացվել է հուլիսի 13-ին: Կոնգրեսը հրապարակել է փաստաթղթի տեքստը, որին սատարել են երկու կուսակցությունները: Այժմ փաստաթուղթը կներկայացվի Սենատ, հետո այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն, ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսի, կողմ է ՌԴ դեմ «կոշտ» պատժամիջոցներին: Հունիսին Սենատի կողմից հավանության արժանացած նմանատիպ օրինագիծը չդրվեց քվեարկության ընթացակարգային պատճառներով: Ինչպես նշվում է, ներկայացված փաստաթղթի տեքստը փաստացի նախորդ փաստաթղթի կրկնությունն է: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |