ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրեց Վ. Օսկանյանին ԼՂՀ իշխանությունների հետ բանակցությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկություններ հաղորդեցին Ստեփանակերտում Արցախի իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին եւ կիսեցին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկումից ստացված տպավորությունները: Նախարար Օսկանյանը եւ համանախագահները անդրադարձան բանակցային փաստաթղթի` կողմերի միջեւ չհամաձայնեցված հարցերին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---