Ծիրանի արտահանումն աննախադեպ աճել է, ելակինը՝ կրկնապատկվել![]() 26 հուլիսի 2017 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ի դրությամբ հանրապետությունում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 10.500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1330 տոննան՝ բանջարեղեն, 9170 տոննան՝ պտուղ: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ 7300 տոննան եղել է ծիրան. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 7100 տոննա պտուղ-բանջարեղեն: Այսինքն՝ այս տարի մոտ 67 տոկոսով ավելի պտուղ-բանջարեղեն են մթերել ընկերությունները», հայտնում է Panorama.am-ը։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա հուլիսի 26-ի դրությամբ` Հայաստանից արտահանվել է 65.000 տոննա պտուղ-բանջարեղեն: 2017-ին, ըստ փոխնախարարի, արդեն 26.000 տոննա ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19.900 տոննա: «Վերջին 7 տարիների ընթացքում նման ցուցանիշ չի արձանագրվել: Ծիրանի արտահանումը շարունակվում է, քանի որ սառնարաններում դեռևս մնացել է պահեստավորված ծիրան»,- ասել է Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարը նշել է, որ աճել է նաև ելակի արտահանումը, մասնավորապես, հանրապետությունից արտահանվել է մոտ 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա ծավալը: Հանրապետությունից արտահանվել է նաև 5400 տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա համեմատ դա երեք անգամ ավելի է: Արտահանման հիմնական երկրներն են` Ռուսաստանի Դաշնություն` 62.000 տոննա, Վրաստան, ԱՄԷ, Բելառուս և Ուկրաինա: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |