Հայկական արտադրության տեքստիլը պահանջարկ ունի ԵՏՄ երկրներում26 հուլիսի 2017 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայկական արտադրության տեքստիլն իր գնորդին է գտել Ռուսաստանում և ԵՏՄ երկրներում: Ըստ մասնագետների, արտահանումն աճել է 2 անգամ: Տրիկոտաժի ֆաբրիկայի ներկայացուցիչ Գայանե Բդոյանն ասել է, որ մինչև ամսվա վերջ հարկավոր է կարել և ՌԴ ուղարկել հագուստի մոտ 1 մլն նմուշ: «ԵՏՄ երկրներից, հատկապես ՌԴ-ից, աճել են մանկական հագուստի, տաբատների, զգեստների, սարաֆանների պատվերները: Մենք կարում ենք մաքուր բամբակից, որը գնում ենք Ուզբեկստանից և Իտալիայից: Իսկ նոր սարքը սկանավորում է պատրաստի արտադրանքն ու ի հայտ է բերում անգամ ամենափոքր խոտանը»,-ասել է Բդոյանը, հայտնում է «Միր 24»-ը: Իսկ մեկ այլ գործարանում հատուկ՝ հիպոալերգեն հագուստ են կարում, որի գնորդները ՌԴ-ն ու Վրաստանն են: Բանակցություններ են ընթանում նաև Ղազախստանի և Բելառուսի շուկա դուրս գալու մասին: «Հատուկ հոսքագիծ ունենք, արտադրում ենք արծաթե թելով գուլպաներ դիաբետիկների և ալերգիայից տառապողների համար, որոնք կանխում են հիվանդության զարգացումն ու մանրէների աճը»,-ներկայացրել է արտադրանքը գործարանի տնօրեն Արման Թումանյանը: Փորձագետները նշում են, որ ԵՏՄ հետ ՀՀ առևտրի զարգացմանը չի խանգարել նույնիսկ ընդհանուր ցամաքային սահմանների բացակայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններ կտրամադրվեն: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր կողմից հայտարարված Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին»,-ավելի վաղ ասել էր վարչապետը։ Ընթերցեք նաև.Նախարար. Սյունիքում միայն թեթև արդյունաբերության մեջ հնարավոր է 1000-1500 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |