Օգյուն Սամասթը միայնա՞կ չէ կատարել Հրանտ Դինքի սպանությունը17 հունվարի 2008 - 16:32 AMT PanARMENIAN.Net - «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպանը հնարավոր է մենակ չի եղել մինչեւ սպանությունը եւ սպանությունից հետո: Ինչպես գրում է Milliyet թերթը, Օգյուն Սամասթի լուսանկարները ցուցադրելուց հետո, անծանոթ մեկը զանգահարել է Տրապիզոնի Պելիտլի ոստիկանություն եւ ասել է, որ ճանաչում է Օգյուն Սամասթին, գիտի նրա բնակության վայրն ու հորը, ինչպես նաեւ նրա հոր անունը: «Եւ չնայած զանգը կատարվել է հունվարի 20-ին, սպանության հաջորդ օրը, այն գրանցվել է միայն 9 օր անց: Զանգահարողն ասել էր, որ Սամասթը լքել է Տրապիզոնը, իր ընկերների հետ եկել է Ստամբուլ, որտեղ կատարվել է սպանությունը»,- գրում է թերթը: Հոդվածում նշվում է, որ չնայած Օգյուն Սամասթը ասում էր, որ մենակ է եղել եւ ինքնուրույն է ծրագրել այդ հանցագործությունը, զանգը հաստատում է, որ Սամասթը Ստամբուլ ժամանել է ընկերների հետ: «Կասկածյալն ու իրազեկիչ Էրհան Թունջելը իր ցուցմունքներում եւս ենթադրում է, որ Սամասթը մենակ չէր: Կոշկուն Իգչին` սպանության կազմակերպման հարցով կասկածյալ Յասին Հայալի քեռին, երկու ոստիկանատների աշխատակիցներին տեղեկացրել էր, որ Հայալը պատրաստվում էր սպանել Դինքին»,- ընդգծել է Milliyet-ը, հավելելով, որ ոչ մի քայլ չձեռնարկած ոստիկանների նկատմամբ դատավարությունը սկսվում է հունվարի 22-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |