Վարչապետը կարևորում է Իսրայելի հետ փորձի փոխանակումը և ներդրումային ծրագրերի իրականացումը26 հուլիսի 2017 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացմամբ և հատկապես տնտեսական կապերի ակտիվացմամբ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Կառավարության ղեկավարը դրական է համարել վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների գործարկումը: Ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Իսրայելի պատրաստակամությունը՝ Ցախի Հանեգբին նշել է, որ այցի նպատակն է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները կարող են գործնական փոխշահավետ համագործակցություն ծավալել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի աշխուժացման հեռանկարների շուրջ: Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը արդյունավետության բարձրացումն է բոլոր ոլորտներում: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը և ներդրումային ծրագրերի իրականացումը ՏՏ, գյուղատնտեսության, պետական կառավարման, թվայնացման, առողջապահության ու գիտության ոլորտներում: Վարչապետի խոսքով՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը կարող է հետաքրքիր հարթակ հանդիսանալ ինչպես երկկողմ գործակցություն ծավալելու, այնպես էլ երրորդ շուկաներ դուրս գալու առումով: Ցախի Հանեգբին համակարծիք է եղել, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, և Իսրայելի կառավարությունը պատրաստ է ՀՀ կառավարության հետ ակտիվ աշխատել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Հուլիսի 25-ին մեկնարկել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Հայաստան: Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունի նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա նաև գյուղատնտեսության նախարարի հետ: Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ընթերցեք նաև.Երևանում քննարկվել են հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |