ՊՆ-ում քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր հիմնելու հեռանկարները![]() 26 հուլիսի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունում քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր հիմնելու հեռանկարները: Հարցը քննարկվել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի աշխատակիցների հերթական հանդիպման ժամանակ: Հանդիպումը հրավիրվել էր ՀՀ ՊՆ մատակարարման գործընթացն առավել արդար ու թափանցիկ կերպով կազմակերպելու, մատակարարների առաջարկները նկատի առնելու և բարձրաձայնած խնդիրները լուծելու նպատակով։ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը և զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր ու ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները և այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն նման նախաձեռնությունների հեղինակներին: Թեթև արդյունաբերության ոլորտի, այդ թվում նաև զինված ուժերին զինվորական համազգեստ մատակարարող ընկերությունների ղեկավարները մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետները, պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ներկայացնել իրենց առաջարկներն ու մտահղացումները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ընթերցեք նաև. Սահմանամերձ համայնքներն կապահովվեն քաղաքացիական պաշտպանության հենակետերով Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |