Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը տիրապետում է ողջ տեղեկատվությանը բանակցային գործընթացի մասին17 հունվարի 2008 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ն միշտ ամբողջական տեղեկատվություն է տրամադրում բանակցային գործընթացի մասին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նա նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտություն չկա: «1998 թվականին, երբ Հայաստանի նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, մենք ճիշտ համարեցինք, որ հենց Հայաստանը պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղին բանակցություններին: Այսօր ձեւաչափի փոփոխությունը աննպատակահարմար է, եւ դա ԵԱՀԿ ՄԽ գործը չէ: Անգամ եթե փոփոխվի ձեւաչափը, ապա բավական շատ ժամանակ կպահանջի»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |