«Ես չեմ հեռանում». Թիլերսոնը հերքել է հրաժարականի մասին լուրը

«Ես չեմ հեռանում». Թիլերսոնը հերքել է հրաժարականի մասին լուրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արձագանքել է իր հրաժարականի վերաբերյալ լուրերին։

«Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ»,- ասել է նա լրագրողներին, հաղորդում է Deutsche Welle-ն:

Թիլերսոնի խոսքով՝ այնքան է մնալու պաշտոնում, որքան թույլ կտա նախագահը։ Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած իր հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ Պետքարտուղարը դրանք որակել է «դրական»։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներում սկսել էին լուրեր շրջանառվել, ըստ որոնց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հեռանալ պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---