Պուտինը վավերացրել է ՌԴ ու ՀՀ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը![]() 27 հուլիսի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը: «Վավերացնել Հայաստանի ու Ռուսաստանի Զինված ուժերի զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 30-ին»,- ասվում է փաստաթղթում։ Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Նշվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Հայ-ռուսական զորքերի միացյալ զորախումբը խաղաղ ժամանակ ենթարկվում է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբին, իսկ պատերազմական իրավիճակում կարող է ենթարկվել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։ «Միացյալ խմբավորման հրամանատարը խաղաղ ժամանակ ենթարկվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին, իսկ անմիջական ագրեսիայի կամ պատերազմի ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին: Այս որոշումը կկայացվի երկու երկների գերագույն գլխավոր հրամանատարների կողմից` համատեղ», - ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը: Համաձայնագրով սահմանվում է նաև, որ խմբավորման ղեկավարման համար ստեղծվում է համատեղ հրամանատարություն, հրամանատարը նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից` համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Հունիսի 27-ին Պուտինի կարգադրությամբ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել է նախագահի` Հայաստանի հետ համատեղ զորքերի մասին համաձայնագրի հարցով պաշտոնական ներկայացուցիչը Պետդումայի և Դաշնային խորհրդի քննարկումներում:Համատեղ զորքերի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |