Սահակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից![]() 27 հուլիսի 2017 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաhակաշվիլին, որը հուլիսի 26-ին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, հայտարարել է, որ հասնելու է երկիր վերադառնալու օրինական իրավունքին: «Ես Ուկրաինայում եմ ապրում ավելի քան 13 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխության: Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական և նրանց չի հաջողվի ինձ զրկել դրանից: Հիմա ինձ ուզում եմ ստիպել ստանալ փախստականի կարգավիճակ: Դա չի լինելու: Ես հասնելու եմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքին»,- գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հուլիսի 26-ին հայտարարել էր, որ երկրի նախագահ Պորոշենկոն զրկել է Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի վաղ Սահակաշվիլին ասել էր, որ Վրաստանի քաղաքացիությունը կորցնելուց հետո չունի որևէ այլ քաղաքացիություն, բացի Ուկրաինայից: Նա նաև նշել է, որ մեծ ուկրաինացի է, քան շատ այժմյան պատգամավորներ, և շարունակելու է «չնայած ամեն ինչին պայքարը, այստեղ` Ուկրաինայում»: Սահակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին՝ նոր նախագահի ընտրվելուց հետո: Վրաստանի դատախազությունը նրա նկատմամբ մի քանի քրեական գործ էր հարուցել: 2015 թվականին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն նրան տրամադրել է Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակել Օսեդայի նահանգապետ: 2016 թ. նոյեմբերին Սահակաշվիլին հրաժարվել է նահանգապետի պաշտոնից։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |