Իսրայելը հանում է բոլոր պաշտպանիչ սարքերը Տաճարի լեռից![]() 27 հուլիսի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հսկիչ սարքերի տեղադրման դեմ արաբների զանգվածային բողոքներից հետո Իսրայելի իշխանությունները հանում են անվտանգության ապահովման հետ կապված բոլոր նոր օբյեկտները: Այդպես, ապամոնտաժվել են միայն վերջերս տեղադրված պաշտպանիչ ճաղերն ու ամրակները, որոնց վրա ամրացվում էին տեսախցիկները: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն AFP գործակալության վրա հղումով: Ավելի վաղ հանվել էին Տաճարի լեռան մատույցներում տեղադրված մետաղաորսիչ սարքերը: Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն սպառնացել էր «Ալ Ջազիրա» ալիքին՝ հայտարարելով, թե կփակի Երուսաղեմի գրասենյակը Տաճարի լեռան շուրջ առճակատման լուսաբանման պատճառով: Ըստ Նեթանյահուի, Կատարում գործող հեռուստաալիքը բռնություն է սադրում՝ հաղորդագրություններ տարածելով այդ թեմայի շուրջ: Իր ֆեյսբուքյան էջում Իսրայելի կառավարության ղեկավարը գրել էր, որ եթե գործող օրենքները թույլ չեն տալիս փակել հեռուստաալիքը, ապա պետք է հոգ տանեն օրենսդրության փոփոխության մասին: Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն էր հայտնել Երուսաղեմի Հին քաղաքում բռնության աճի կապակցությամբ: Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո: Բոյկոտելով մետաղաորսիչների տեղադրումը՝ հազարավոր մահմեդականներ հրաժարվում էին անցնել այդ հսկողությունն ու աղոթում էին հենց Երուսաղեմի փողոցներում, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: 4 պաղեստինցի մահացավ: Տաճարի լեռան շուրջ իրավիճակի սրման պատճառով մոտ 900 պաղեստինցի է տուժել: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |