HBO-ն սկսում է Չերնոբիլի աղետին նվիրված սերիալի նկարահանումները![]() 27 հուլիսի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայն HBO հեռուստաալիքն ազդարարել է Չերնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետին նվիրված մինի-սերիալի նկարահանումների մեկնարկը: Նախագիծը 5 էպիզոդից բաղկացած կլինի: Բրիտանացի դերասան Ջարեդ Հարրիսը («Դաշնակիցներ», «Ա.Ն. Կ.Լ. գործակալներ», «Իգբին խորտակվում է», «Երջանկություն», «Մեռյալը») կկատարի խորհրդային գիտնականի դերը, որին Կրեմլը ուղարկում է Չերնոբիլ աղետը հետաքննելու համար, գրում է Lenta.ru-ն Associated Press-ի վրա հղումով: «Չերնոբիլ» սերիալի նկարահանումները կսկսվեն Լիտվայում 2018-ի գարնանը, գրում է Lenta.ru-ն: 1986-ի ապրիլի լույս 26-ի գիշերը Չերնոբիլի ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկում պայթյուն որոտաց, որի հետևանքով ռեակտորը փլուզվեց: Այդ վթարը դարձավ մեր ժամանակների խոշորագույն տեխնածին ու բնապահպանական աղետը: Ըստ փորձագետների, Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումը կազմեց մոտ 50 մլն կյուրի, ինչը համազոր է 1945-ի Հիրոսիմայի վրա արձակված ատոմային ռումբերի 500-պատիկ հզորությանը: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց 155 հազար քառակուսի կիլոմետր տարածք 6 միլիոն 945 հազար բնակչությամբ: 1986-1987 թթ․ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցեց մոտ 600 հազար մարդ, որից 200 հազարը ճառագայթման բարձր չափաբաժին ստացավ: Ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ Չերնոբիլի աղետից տուժել է 5 միլիոն մարդ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |