ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստվում է նորացնել ՀՕՊ-ի համակարգը

PanARMENIAN.Net - 2008 թվականին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը մտադիր է գնել հակաօդային պաշտպանության նոր համակարգ: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:



Նրա խոսքերով, ներկայումս պաշտպանված է Ղարաբաղի երկնքի յուրաքանչյուր քառակուսի մետրը եւ վտանգի դեպքում գործի կդրվեն միանգամից երեք կրակակետեր: «Սակայն տեխնիկան արդիականացման կարիք ունի, եւ մենք այս տարի ավելացրել ենք սպառազինության բոլոր տեսակների ձեռքբերման համար նախատեսված ծախսերը»,-ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարության ղեկավարը` հրաժարվելով անվանել այն երկիրը, որից Ղարաբաղը կարող է նման սպառազինության եւ ՀՈՊ-ի նոր համակարգ ձեռք բերել, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---